Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հոգեհանգիստ՝ պատերազմում զոհվածների հիշատակին
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել