HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղարիբաշվիլին առաջարկել է ստեղծել Սևծովյան տարածաշրջանում խաղաղ հարևանության նախաձեռնություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, առաջարկել է ստեղծել «խաղաղ հարևանության նախաձեռնություն», որը կնպաստի Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ մասին հայտնում է Новости Грузия-ն։ 

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սևծովյան տարածաշրջանի կարևորությունն աճում է։ Սև ծովը գտնվում է դինամիկ դիմակայության շախմատային տախտակի առաջնագծում։ Սա հակամարտությունների կառավարման միկրոաշխարհ է։ Եթե այստեղ պահպանվի խաղաղությունն ու կայունությունը, նույնը հնարավոր կլինի հասնել նաև մյուս վայրերում։ Այդ իսկ պատճառով մեր նպատակը հանդիսանում է ողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը։ Հարավային Կովկասում մենք առաջարկում ենք խաղաղության նախաձեռնություն՝ մեր տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- նշել է Ղարիբաշվիլին։ 

Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, Թբիլիսին պատրաստ է ընդունել նոր հարթակի շրջանակներում առաջին հանդիպումը։ Ըստ նրա՝ այդ ձևաչափը կօգնի ստեղծել երկխոսություն և կդառնա գործնական որոշում տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ղարիբաշվիլինհարավկովկասյան հարևաններին և միջազգային գործընկերներին առաջարկել է հարթակին միանալ։ 

Վերջինս չի հստակեցրել, թե արդյոք Ռուսաստանը ևս կմասնակցի այդ նախաձեռնությանը։ Իր ելույթում նա նշել է, որ այդ երկիրը «ապօրինաբար բռնազավթել է Վրաստանի ինքնիշխան տարածքները և ակտիվորեն խոչընդոտներ ստեղծում եվրոատլանտյան ընտանիքին միանալու Վրաստանի ճանապարհին»։

Լուսանկարը՝ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter