HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հետաձգեց Արմեն Չարչյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը և դատաբժշկական փորձաքննություն նշանակեց

ԱԺ պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակվի:

Երևան քաաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր ՎաՀե Միսակյանի, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ նշելով, որ փորձագիտական հանձնաժողովին պարզաբանման համար կառաջադրվեն հետևյալ հարցերը՝ Արմեն Չարչյանն ի՞նչ հիվանդություններով է տառապել և տառապում, ի՞նչ վաղեմություն ունեն դրանք, Չարչյանի հիվանդությունները անազատության մեջ գտնվելու օրվանից մինչ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞ն, Չարչյանը բուժօգնություն ստանալու կարիք ունի՞, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ ծավալով և ինչ պայմաններում, ինչպիսի՞ բուժհաստատություններում, Արմեն Չարչյանի հիվանդությունները դասվո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկին, որոնք խոչընդոտում են անձի կալանքի կամ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրմանը քրեակատարողական հիմնարկում:

Դատարանը հետաձգեց Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրած խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ՝ մինչև գործի համար էական հանգամանքների պարզաբանումը՝ այն է՝ փորձագիտական եզրակացության պարզումը:

Նշենք, որ պրակտիկայում երևի թե չի հանդիպել դեպք, երբ դատարանը անձի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդության քննությունը հետաձգվի, մինչև միջնորդության հետաձգման համար էական հանգամանքների պարզումը:

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում դիտարկեց, որ իր համար սպասելի էր, որ պետք է Չարչյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ անհասկանալի էր խափանման միջոցի միջնորդությունը հետաձգելու հանգամանքը:

«Խափանման միջոցի վերաբերյալ պետք է անհապաղ որոշում կայացվի. միջնորդությունը կա'մ մերժվում է, կա'մ բավարարվում»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ դեռևս չի կարողանում պատկերացնել, թե իրավական առումով դատարանն ինչպես է պատճառաբանելու որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter