HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Իշխանյանին այլևս քրեորեն չեն հետապնդի

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ գլխավոր դատախազությունից Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» ժողովածուի վերաբերյալ ստացել է պատասխան: Ստորև ներկայացնում ենք դատախազության գրությունը ՄԻՊ-ին:

«Հարգելի պարոն Անդրեասյան,
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 19.04.12թ. թիվ 01/11.1.4/1500-12 գրության կապակցությամբ հայտնում եմ, որ Հովհաննես Իշխանյանի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ՀՀ քր.դատ.օր-ի 191 գոդվածի կարգով ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի, այնուհետև Մաշտոցի բաժիններ, իսկ 30.03.12 ուղարկել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի ՔՎ Մաշտոցի քննչական բաժին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ուվալնյատի օրը»ժողովածուն տպագրվել է Նառա Ստեփանյանի կողմից Երևան քաղաքի Շինարարների փողոցի 18 շենքի 71 բնակարանում:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է մշակութաբանական փարձաքննություն վերը նշված գրքում պոռնկագրական նյութեր պարունակելու հանգամանքը պարզելու համար: Ըստ ՀՀ մշակույթի նախարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված պատասխանի՝ հրատարակությունները, մասնավորապես տարբեր հեղինակների ստեղծագործությունների առանձին ժողովածուները, որոնք ունեն ստեղծման մինչև 75 տարվա վաղեմություն, ենթակա չեն փորձաքննության՝ ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1471-Ն որոշման 22-րդ կետով սահմանված շարժական մշակութային արժեքների փորձաքննության ոլորտները չեն ներառում տպագիր նյութերի բովանդակային փարձաքննության իրականացումը:

2012թ. ապրիլի 25-ին Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Ա. Մաիլյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հովհաննես Իշխանյանի կողմից ՀՀ քր. օր-ի 263 հոդվածով նախատեսված պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու վերաբերյալ՝հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, նրա և Նառա Վարդանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 188 հոդվածով նախատեսված ապօրինի ձեռնարկատիրութուն կատարելու վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: 

Լուս.՝ Ն. Արմենակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter