HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի եկամուտներից մեկն էլ 3 միլիոն 840 հազար դրամ կենսաթոշակն է

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը շատ ավելի համեստ է, քան նույնիսկ իշխանական ցանկացած պատգամավորինը:

Պարզվում է՝ առաջին նախագահը չունի 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող եւ ոչ մի իր: ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ Մատենադարանում հասարակական կարգով ավագ գիտաշխատող է աշխատում:

Նա որպես անշարժ գույք հայտարարագրել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առանձնատունն ու նույն հասցեում գտնվող մոտ 1 հա հողամասը, ինչպես նաեւ 3 հասարակական տարածքներ, որոնցից երկուսը առաջին նախագահին պատկանում է համասեփականության իրավունքով:

Որպես շարժական գույք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1997թ. արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի ավտոմեքենան:

Վերջին մեկ տարվա ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքից որպես վարձավճար ստացել է 21 միլիոն 862 հազար 900 դրամ եկամուտ: Որպես եկամուտ է դիտարկվել նաեւ պետությունից ստացած 3 միլիոն 840 հազար դրամ կենսաթոշակը:

Ըստ հայտարարագրի՝ առաջին նախագահը մարտի 1-ի դրությամբ բանկային հաշվում ունի18 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ առաջին նախագահի հայտարարագրի բովանդակությունը գրեթե նույնն է, ինչ 5 տարի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter