HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

55-ամյա տղամարդու սպանության կասկածանքով Իսրայելի քաղաքացի է ձերբակալվել

2021թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00 :13-ին, ոստիկանությունը քաղաքացուց հաղորդում է ստացել, որ իր ամուսինը՝ ծնված 1965թ., ժամը 11:00-ին հարբած վիճակում վիճաբանել է հարևանի հետ, դուրս է եկել տնից և չի վերադարձել: 

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկի  բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու պարանոցի և գլխի շրջաններին՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից:

«Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ըստ ՔԿ-ի, Իսրայելի քաղաքացի է՝ ազգությամբ հայ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի ձախ հատվածում գտնվող վերքում արնանման հետքերով դանակով:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Իսրայելի քաղաքացին ձերբակալվել է՝ 55-ամյա տղամարդու սպանության  կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է», -նշված է Քննչական կոմտեի հաղորդագրությունում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter