HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ

«Ամերիկայի ձայնի» հողորդմամբ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջին համատեղ հանդիպման ընթացքը, որն անցկացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսման առաջին տարելիցն է և ցավակցություն հայտնել երկու կողմերին մարդկային կորուստների համար: Համանախագահներն ընդգծել են, որ միայն համապարփակ բանաձևը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ:

Փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Հոգանը և տնօրեն Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով վերսկսելու խաղաղության գործընթացը` ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը: Նրանք ընդգծեցին Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատանքը համանախագահ երկրների հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝ ձերբակալվածների, անհետ կորածների և ականազերծման վերաբերյալ ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter