HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի հայկական համայնքի 35 կազմակերպություններ դիմել են նախագահին, խորհրդարանի նախագահին և գլխավոր դատախազին

2012 թ. ապրիլի 24-ին, Հայոց Եղեռնի 97-րդ տարելիցին, Վրաստանի խորհրդարանի անդամ պարոն Ջոնդի Բաղաթուրիան խորհրդարանում ելույթի ժամանակ շոշափեց հայկական ծագումով Վրաստանի քաղաքացիների համար առավել ցավագին հարցը՝ Հայոց Եղեռնի հարցը, որին հետեւեց Վրաստանի խորհրդարանի այլ անդամի, Մառնեուլի շրջանի մեծամասնական պատգամավոր պարոն Ազեր Սուլեյմանովի բավականին կոպիտ եւ ոչտեղին արձագանքը:

Մառնեուլիից Խորհրդարանի մեծամասնական անդամին չհամապատասխանող արձագանքը վիրավորական է ոչ միայն այն պատճառով, որ այն դիտում էր Հայոց Եղեռնի փաստը բացասական ենթատեքստում, այլեւ այն պատճառով, որ ադրբեջանցի պատգամավորն արեց հրապարակային ռասիստական արտահայտություններ հայ ժողովրդի հասցեին: Վրաստանի Սահմանադրության 52 Հոդվածի 4 կետի համաձայն՝ «Խորհրդարանի անդամը խորհրդարանում կամ նրա սահմանից դուրս պարտականություններ կատարելիս արտահայտած կարծիքների եւ տեսակետների համար չի կրում քրեական պատասխանատվություն», չնայած ռասիստական գաղափարների հրապարակային արտահայտումը չի կարող դիտվել խորհրդարանայինների կողմից իրենց կարծիքները ազատ արտահայտելու ենթատեքստում: Այդպիսի արարքները պետք է դիտվեն Վրաստանի քրեական օրենսդրության 1421 Հոդվածի ենթատեքստում, որը բարձրաձայնում է, որ «ռասիստական ճնշումը, այսինքն՝ արարքը, իրականացված ազգայնական կամ ռասսայական թշնամություն սերմանելու նպատակով կամ ազգային արժանապատվության վիրավորումը... պատժվում է ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամկետով»:

Տվյալ փաստի կապակցությամբ Վրաստանի ժողովրդական պաշտպանը (օմբուդսմենը) նույն օրն եւեթ տարածեց արտակարգ հայտարարություն, որտեղ ասված է. «Ցավոք, Ազեր Սուլեյմանովը ազգային ծագումը ընդգծեց նսեմացնող, վիրավորական ենթատեքստում եւ այդպիսով փորձեց վարկաբեկել ընդդիմախոսին: Զայրացուցիչ է, որ արտահայտությունների հեղինակ է հանդիսանում Վրաստանի խորհրդարանի անդամը, որի վրա, իմ կարծիքով, այս հարցում դրված է առանձնահատուկ պատասխանատվություն»:

Ազեր Սուլեյմանովը, որպես «Միասնական ազգային շարժում» քաղաքացիների քաղաքական միավորման անդամ, խախտեց նաեւ կուսակցության Սահմանադրության 3 Հոդվածի 8-րդ կետի պահանջը, որը կուսակցության անդամին արգելում է Վրաստանի օրենսդրությանը հակասող եւ կուսակցության անունը եւ պատիվը արատավորող արարք իրականացնել: Հարկ է նշել, որ Ազեր Սուլեյմանովի արտահայտությունները եւ հայ ժողովրդի դեմ ուղղված ռասիստական արտահայտությունները զգալիորեն վատթարացնում են «Միասնական ազգային շարժման» վարկանիշը ինչպես մեր հայրենիքի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Վրաստանի խորհրդարանի անդամ, Մառնեուլի շրջանի մեծամասնական պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» քաղաքացիների քաղաքական միավորման անդամ Ազեր Սուլեյմանովի կողմից բարոյական նորմերը խախտելու եւ ենթադրական հանցագործություն կատարելու պատճառով, նախատեսված Վրաստանի քրեական օրենսդրության 1421 Հոդվածով, այսօր Վրաստանի հայկական համայնքի 35 կազմակերպություններ Սամցխե-Ջավախքից, Քվեմո-Քարթլիից, Աջարիայից և Թբիլիսիից դիմել են.

1.    Վրաստանի նախագահ պարոն Միխեիլ Սաակաշվիլիին, որպես «Միասնական ազգային շարժման» նախագահի, որպեսզի նա ձեռնարկի միջոցներ իր վրա դրված իրավասություններով եւ վերանայի Ազեր Սուլեյմանովի՝ «Միասնական ազգային շարժում» քաղաքացիների քաղաքական միավորման անդամության նպատակահարմարության, ինչպես նաեւ կուսակցությունից նրան վտարելու հարցը:

2.    Վրաստանի խորհրդարանի նախագահ, պարոն Դավիթ Բաքրաձեին, որպեսզի նա, հաշվի առնելով Վրաստանի Սահմանադրության 52 Հոդվածի 2-րդ կետի պահանջները, Վրաստանի խորհրդարանին առաջադրի, խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի նկատմամբ, Վրաստանի քրեական օրենսդրությամբ նախատեսված, միջոցառումներ իրականացնելու թույլ տալու հարցը՝ Վրաստանի քրեական օրենսդրության 1421Հոդվածով նախատեսված, հանցագործության նշանները բացահայտելու  նպատակով:

3.    Վրաստանի գլխավոր դատախազ, պարոն Մուրթազ Զոդելավային, որպեսզի Վրաստանի Դատախազությունը հարուցի քրեական գործ Ազեր Սուլեյմանովի նկատմամբ, Վրաստանի քրեական օրենսդրության 1421Հոդվածով նախատեսված հանցագործության նշանները բացահայտելու նպատակով: 

Հավելյալ տեղեկություններ

Լևոն Չիդիլյան. [email protected] / +995599197825

Լևոն Իսախանյան. [email protected] / +33787630499

Մեկնաբանություններ (1)

Shantagizoum
Armenians should also be consistent in demanding Recognition of the Armenian Genocide at a time like this that the whole world is hearing about it. Negligence, or fear should be exempted.(ԲԱՑԱՌԵԼ) ինչքան ուշանանք այնքան կը տուժենք:ՀԱՐԿ է սկսել պահանջել պաշտոնական ճանաչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter