HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք. մահացել է 13 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 772-ով՝ ընդհանուր կազմելով 259 779: Նախօրեին կատարվել է 4988 թեստավորում (ընդհանուր՝ 1 698 811): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Մահացել է 13 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 5277 է:

Առողջացել է ևս 425 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 240 730-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 567 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter