HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ «Հաղթանակ» զբոսայգու մոտ. կա զոհ և վիրավոր

2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ վերջինիս կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է ինքնաձիգի 15 հատ կրակված պարկուճ, իսկ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածում գտնվող կանգառի հարևանությամբ՝ պատի և կանգառի վրա, կրակոցների արդյունքում առաջացած վնասվածքների հետքեր:

Նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter