HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենսդրության կիրարկումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարճ հայտարարություն է տարածել այն մասին, որ Հայաստանի իրավապահ մարմինները, հղվելով Քրեական օրենսգրքի ավելացված նոր՝ 137.1 «Ծանր վիրավորանքի» հոդվածին, քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։

Հայտարարության մեջ ասվում է հետևյալը․

«Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով։ Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter