HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ն կոչ է անում չխախտել օրենքը և հետաձգել հասարակական լսումները

2012 թվականի ապրիլի 25-ին Կապանի քաղաքապետարանից մեզ և մի շարք հասարակական կազմակերպություններին տեղեկացրեցին և հանձնեցին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ պատվերով` «Էկո Աուդիտ» ՍՊԸ կատարմամբ,  «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ պատկանող հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտացիոն ցիկլի վերազինման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի նախագիծը` չնշելով հասարակական լսման ժամանակացույցը: Հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին,  Կապանի քաղաքապետարանից  մեզ տեղեկացրեցին, որ հասարակական լսումը տեղի կունենա մեկ օր հետո` այսինքն՝ ապրիլի 27-ին:

Կազմակերպիչները խախտում են «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ  ՎՐԱ  ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ  6-րդ հոդվածի 4-րդ կետը, 8-րդ հոդվածի 2-րդ կետը և Օրհուսի կոնվենցիայի որոշ կետեր, որտեղ նախատեսված են ժամկետներ՝ նախագիծը ուսումնասիրելու և հետո հասարակական լսումներ անցկացնելու:

Ուստի, մենք պնդում ենք՝ չխախտել օրենքները և հետաձգել  հասարակական լսումները, այնքան ժամանակ, ինչքան նախատեսված են վերոնշյալ օրենքներում:

Նշեմ, որ նախագծի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց մի շարք անհամաձայնություններ և վրիպումներ:

Կից ներկայացված են`

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ. 

6-րդ հոդված.

4. Ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ (որի արարողակարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)` լրատվական միջոցներով տեղեկություններ հաղորդելով նախատեսվող գործունեության, լսումների տեղի և ժամկետի մասին: 

8-րդ հոդված. 

2. Լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը և լսումները: Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազորված մարմին: 

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 

Մեկնաբանություններ (1)

Գարիկ
Դինո Գոլդը, անհանգստության աստիճան ախտոտում է շրջակա միջավայրը, բայց մեր պետական այրերը համեստորեն լռում են, հավանաբար այս կեղտից դուս եկող բավականին կլորիկ գումար ունեն, այլապես ինչու են թույլ տալիս նման օրենքի կոպիտ խախտումներ անեն: Ի դեպ, իմ ունեցատ տեղեկությունների համաձայն, այս կոմբինատում հայերից բաղկացած ստրկամիտ կլան կա, որոնք իրենց հայրենիքը, ընտանիքը, սեփական երեխաին կծախեն հանուն շահի, փողի ու պաշտոնի: Այդ մասին գիտի յուրաքանչյուր աշխատող, բայց լռում են, որպեսզի չզրկվեն աշխատանքից: Ցավալի է, բայց ինչ արած....:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter