HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Ղազինյանին հինգերորդ անգամ մերժեցին

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Տապալված քվեարկությունն արդեն հինգերորդն էր: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է վերջինիս թեկնածությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները (ՔՊ) անընդհատ դեմ են քվեարկում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 3-ից 6-ը գործուղման է լինելու Մոսկվայում և առաջարկեց, որ իր բացակայության ժամանակ հանձնաժողովի նիստերը վարի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը: Այդ հարցը քվեարկությամբ ընդունվեց:

Քոչարյանը նաև հայտնեց, որ եթե մեկ ամսվա ընթացքում նոր թեկնածու չառաջադրվի, ապա իրենք օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու, ըստ որի` եթե նույն անձի թեկնածությունը երկու անգամ մերժվում է, ապա իրավասու խմբակցությունը պարտավորվում է առաջադրել նոր թեկնածու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter