HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ անձինք կամրջից քարեր են նետել «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի վրա

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ին, Սպանդարյան-9-րդ կիլոմետր հատվածում, անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

«Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժինը: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել երկաթուղային ենթակառուցվածքին և շարժակազմին, չառաջացնել վթարներ և պահպանել երկաթուղու անվտանգության կանոնները: 

Ընկերությունը հիշեցնում է նաև գույքը վնասելու և երթևեկության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար պատասխանատվության մասին»,- ասվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter