Սարի թաղի բնակիչները ճանապարհ են փակել
Սարի թաղի բնակիչները փակել են Դավիթ Բեկից 15-րդ, 16-րդ եւ 19-րդ փողոցներ տանող ճանապարհը:
Նրանք պահանջում են ամբողջությամբ ասֆալտապատել այդ փողոցները, որից ոչ միայն իրենք են օգտվում, այլև Նորքի, Էրեբունու բնակիչները. այդ փողոցներով ավտոմեքենաները միանգամից հասնում են Խորենացի փողոց և Տիգրան Մեծ պողոտա:
Նշված փողոցներում մի քանի օր է՝ փոսալցման աշխատանքներ են կատարվում, սակայն բնակիչները դժգոհ են, դրանք դժվար երթևեկելի են, անհարթ և, միևնույն ժամանակ, ծանրաբեռնված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել