HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ընդունել է Բուլղարայի դեսպանին

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն` զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ:

Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև առանձնացրել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար:

ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրներին:

Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter