HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալիք ընտրություններին ընդառաջ

Այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական, ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաև արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Լեւոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը և վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ' սկսելու երկխոսություն' Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով: Զուրաբյանը նշել է, որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ ԵՄ և նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական անպիսի առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2000 տեղամասերից յուրաքանչյուրում տեղավորել առնվազն մեկ մշտական դիտորդ:

Քննարկման ընթացքում վերլուծվել է նաև Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, մենաշնորհային, օլիգարխիկ արատավոր տնտեսական համակարգի ապամոնտաժման անհրաժեշտությունը, փոքր և միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների խախտված շահերը վերականգնելու կենսական անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter