«Չորրորդ ինքնիշխանություն». Սուրեն Խաչատրայնը կատոկի է ենթարկել
ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` «ժելեզնի» ձևով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլևս սկանդալներ չի սարքելու և որ «մեռած» 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը հավատարիմ չմնաց...
Եվ ընդամենը երկու օր առաջ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, էս երկրի տեր ու տիրական մարզպետը լրիվ հավատացած ու փոխված տրամադրությունների մեջ Գորիսի իր նստավայր է կանչել մարզի գյուղական համայնքների մի զգալի հատվածի ղեկավարներին ու նրանց ներկայությամբ «կատոկի» է ենթարկել իր աչքին «ալաբուլա» երևացող գյուղապետերից մեկին` հաթաթա տալով. «Իմ մոտ խաղեր տվողներին գիտեք, թե ինչ է սպասվում: Ընենց չըլնի, որ մի քանիսը գնան ուրիշ հասցեով, չլնեմ-չիմանամ, որ մեկն ու մեկդ համայնքում աչբ դնեք զիզի-բիզի բաների ու փչացած հեռախոսների վրա»: Իսկ թե հատուկ որ քաղաքական ուժին է նվիրված եղել Սուրեն Խաչատրյանի հերթական այս «ասուլիսը», «կարծում եմ` մեկնաբանությաններն ավելորդ են...»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել