HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հատուկ ասֆալտապատում Գյուրիում

Գյումրիի կենտրոնական հրապարակում այս օրերին մեծ թափով բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում: Այս հրապարակում ապրիլի 29-ին սպասվում է նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը գյումրեցիների հետ: Ասում են, որ հենց այցի կապակցությամբ էլ ասֆալտապատում են հրապարակը: Չնայած գյումրեցիները դժգոհում են, թե գրեթե ամեն տարի քաղաքի կենտրոնական հրապարակն ասֆալտապատում են, սակայն ասֆալտը շուտ քայքայվում է:

Գյումրիի թերթիր աղբյուրների տեղեկացմամբ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմն այս օրերին մեծ աշխատանք է տանում հրապարակը լցնելու ուղղությամբ: Արդեն իսկ հանդիպմանը մասնակցելու հրահանգը տրվել է բոլոր պետական հաստատությունների աշխատակիցներին, պաշտոնյաների ծանոթ-բարեկամներին, անգամ նպաստառուներին և այլն:

Գյումրեցիներին զայրացնում է քաղաքի փողոցների անբարեկարգ վիճակը: Նրանք նշում են, որ կենտրոնական մի շարք, այդ թվում հայտնի Մազմանյան, Լալայան և Շչեդրինի փողոցներն անմխիթար վիճակում են գտնվում:

Ստացվում է, որ այսօր իշխանությունները ասֆալտապատում են միայն այն տարածքները, որտեղով իրենք են անցնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter