HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հանրակացարանի տասնյակ ընտանիքների զուգարանները թաղապետարանը վաճառել է գործարարներին

Երևանի Մոլդովական փողոցի 29/5 հասցեում գտնվող 8-հարկանի հանրակացարանի բնակիչները մնացել են առանց զուգարանի: Կոմունալ ամենատարրական հարմարությունը Նոր Նորքի թաղապետարանը ժամանակին բնակիչներից խլել է` վկայակոչելով ՀՀ կառավարության որոշումը, որը, սակայն, հենց թաղապետարանն է իրեն ձեռնտու տարբերակով ընկալել:

Փաստորեն, հանրակացարանները սեփականաշնորհել են, իսկ դրանց զուգարանները վաճառել բոլորովին այլ մարդկանց: Ու հիմա հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց զուգարանների: Իսկ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արտաշես Թարլամազյանը «Հայացք»-ին պարզաբանում է. «Կառավարության որոշումը պարտավորեցնում է թաղապետարանին` այդ բնակիչների համար կոմունալ հարմարություններ ստեղծել, իսկ իրենք, փաստորեն, վերցրել վաճառե՞լ են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter