HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Ազգային ժողովը տեղեկացնում է, որ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Կարեւորվել է պետության համար պատասխանատու եւ դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, ուստի սպասվում է բավականին ծավալուն աշխատանք` զրուցակիցները կարեւորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter