HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՕԵԿ-ում նոր ինքնաբացարկներ են սպասվում

Առաջիկայում ՕԵԿ-ի ինքնաբացարկների շարքը, ըստ որոշ տեղեկությունների, կհամալրի կուսակցության պատգամավոր, ՕԵԿ ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Մարգարյանը, ով առաջադրվել է թիվ 33 ընտրատարածքում (Գյումրի):

Այժմ այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի միջև: Այդ տարածքում ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը: Եթե ՀՀԿ-ն որոշել է, ապա մնացածը, ինչպես ասվում է նման դեպքերում, ընդամենը տեխնիկական խնդիր է:

ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը հերքել է այդ լուրը` ասելով, որ նման բան չկա: Բայց ՕԵԿ-ը հերքում էր նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի լուրը: Նշենք, որ իրազեկ շրջանակներում չեն բացառում նաև գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ՕԵԿ քվոտայով ստանձնած Սերգո Կարապետյանի ինքնաբացարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter