HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տրանսպորտը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարինը տեղեկացնում է, որ տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 30-ին համատեղ դիտարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։ 

«Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 38 տրանսպորտային միջոց։ 

Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 6 խախտում է հայտնաբերել։ Դիմակ չկրելու խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter