HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային հանդիպումները

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու մարզի Վանաձորի և Ստեփանավանի նստավայրեր, ինչպես նաև Արմավիրի մարզի դատարաններ: Մարզային շրջայցի նպատակը նորանշանակ դատավորների աշխատանքային պայմաններին, ծանրաբեռնվածությանը և այլ խնդիրներին ծանոթանալն էր: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ի մամուլի ծառայությունը։

«Հայտնի է, որ Ստեփանավանում նշանակվել են սնանկության գործեր քննող երկու դատավորներ, իսկ մյուս նստավայրերում՝ քաղաքացիական գործեր քննող դատավորներ:

Ձմռան նախապատրաստական շրջանում Գագիկ Ջհանգիրյանը ծանոթացել է դատարանների շենքերի առաջ ծառացած առաջնային լուծում պահանջող խնդիրներին, գույքային համալրվածությանը:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը դատավորներին և դատարանների աշխատակազմերին տեղեկացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, քաղաքացիական ծառայությունից դատական ծառայության անցման, արխիվացման աշխատանքներն արագացնելու, արխիվացման նոր համակարգի ներդրման ուղղությամբ:

Մարզային հանդիպումները շարունակական են լինելու»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter