Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրենի
Կառավարության կայքը տեղեկացնում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեին:
«Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունն առանցքային մի շարք ոլորտներում: Հատկապես ընդգծվել է Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին ֆինանսների հասանելիության նպատակով ֆինանսական գործիքների մշակման, Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել կապիտալի շուկայի զարգացման և ՊՄԳ (պետություն-մասնավոր գործընկերություն) գործիքակազմի ակտիվացման անհրաժեշտության շուրջ»,- նշված է կայքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել