HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Վերնիսաժի» գրավաճառին դատեցին վաճառած գրքի բովանդակության համար

Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի հարուցում, ազգային արժանապատվության նվաստացում. այս հոդվածով երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 4 տարվա ազատազրկման դատապարտվեց անցյալ տարվա ապրիլի 23-ին «Վերնիսաժում» 10000 դրամով «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով գիրք վաճառած գրավաճառ Սպարտակ Ակոջյանը: Մեղադրանքն առաջադրվել էր քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է` եթե վերը նշված գործողությունները կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, անձը պետք է պատժվի ազատազրկմամբ` 3-ից 6 տարի ժամկետով: Սակայն գրավաճառն այդպես էլ չի ընդունել մեղքը, իսկ պաշտպանը «Հայացք»-ի հետ զրույցում պնդեց, որ մեղադրանքը դատարանում չի հիմնավորվել, ընդամենը դատախազի մի սրտաճմլիկ ելույթով որոշում է կայացվել, և իրենք բողոքարկելու են դատական ակտը:

Իսկ դատախազի կարդացած մեղադրականը հետևյալն է. «Վերնիսաժի» գրավաճառին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը հարակից տարածքում ձեռք է բերել հակահայկական, ադրբեջանական քարոզչության «ստեղծագործության» արդյունք հանդիսացող` հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվությամբ «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով ռուսերեն հրատարակված 10 գիրք, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թթ. ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների և ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին», և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դիտավորությամբ, 2011 թ. ապրիլի 21-ին դրանցից 7-ը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան ու ապրիլի 23-ին փորձել իրացնել Երևանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում` այդ ընթացքում տոնավաճառի վաճառողների և այցելուների ներկայությամբ հայտարարություններ անելով այսպես կոչված «հայկական ահաբեկչության» առկայության և այն հիմնավորող` իր կողմից վաճառվող գրքում արտացոլված «փաստերի» վերաբերյալ, այսինքն` հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակայնորեն գործողություններ կատարելու համար:

Գրավաճառին ներկայացված մեղադրանքը, ըստ պաշտպանի, այդպես էլ չի հիմնավորվել: «Եթե անձը վիրավորանք է հասցրել, նա համապատասխան գործողություն պետք է կատարեր, այսինքն` վիրավորանքը արտասաներ, բայց այս մարդն ընդամենը գիրքն է վաճառել: Ինչ վերաբերում է գրքի պարունակությանը` հո դա նա՞ չի գրել: Իմ պաշտպանյալը բոլորովին այլ մարդ է, նա ապազգային քայլի ընդունակ չէ: Նրա հիմարությունն այն է, որ ուզեցել է ասել, թե` տեսեք, մեր մասին ինչ են գրում: Բայց նա որևէ այլ դիտավորություն չի ունեցել: Եվ վերցնել ու մարդուն դատել գիրք վաճառելու համա՞ր, սա աբսուրդ է»,- մեզ հետ զրույցում նշեց գրավաճառի պաշտպան Էդուարդ Չինարյանը:

Նշենք, որ դատավարությունն արդեն 3 ամիս է, ինչ ընթանում էր, և գործով 2-3 վկաներ են հարցաքննվել դատարանում, որոնց բոլորի ցուցմունքներն էլ, պաշտպանի խոսքով, ենթադրություններ են եղել:

Մեկնաբանություններ (3)

drizzlebrain
Սա ինչ տգիտություն է, նույնիսկ եթե ինքը լիներ գրքի հեղինակը, իր կարծիքը արտահայտած կլիներ, որի իրավունքը կարծում եմ ունի յուրաքանչյուր անձ: Չէ, որ ով ինչ ասես հրատարակում է, նախապես գրելով, որ պատասխանատվություն չի կրում մի երրորդ կողմի հայտարարության/կարծիքի համար:
gagik
ՄԻնչև երբ պետք է շարունակվի դատավոր-դատախազական մաֆիայի գործունեությունը: Իսկ ով պետք է դատի դատավորներին, որոնք կայացնում են հակահայկական որոշումներ և իրենց որոշումներով դեմ են գնում բնության կամ տիեզերքի օրենքներին: Առանց դատավոր-դատախազական մաֆիայի հայ ժողովուրդը շատ ավելի լավ կապրեր:
Gagik Petrosyan
Ayd ESHI GURAK anglux glxavor dataxazin u ardaradatutyan naxararin haskacreg vor tshnamu karcign el petg e imanal. Bacardzakapes voch mi hancang ayd mardu arargum chka. Mijnadari xavaric haneg ayd anasum dataxoznerin u datavornerin. Nuin nyuter@ aveli shat u aveli hakahaykakan hatornerov kan internetum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter