HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ փոխնախարար Գրիգորյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ Խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն:

Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների համար՝ համավարակով և պատերազմով պայմանավորված վերջին շրջանում առաջացած մարտահրավերներին՝ սոցիալական խնդիրներ, կյանքի իրավունքի ապահովում, և հավելել, որ համավարակի, պատերազմի և տեղահանության ազդեցությունն իրենց վրա կրող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն այսւոհետ «կարմիր թելի» նման պետք է անցնեն նախատեսվող պետական սոցիալական բոլոր ծրագրերում:

Փոխնախարարն առանձնացրել է նաև քաղաքացիական օրենսդրության խնդիրները և նշել, որ դրանք պետք է դիտարկել որպես քննարկումների օրակարգի առանցք:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանն իր հերթին նիստի մասնակիցներին ամփոփ ներկայացրել է ՊՈԱԿ-ի կատարած մեկ տարվա աշխատանքները՝ ընդգծելով, որ, պայմանավորված նախորդ տարվա մարտահրավերներով, զարգացման բոլոր ծրագրերը վերափոխվել են հումանիտար ուղղվածության:

Այնուհետև, Նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի  ոլորտի  քաղաքականության մշակման  վարչության պետ Արփինե Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Քրեական և Քրեական դատավարության ընդունված նոր օրենսգրքերի՝ քննչական և դատավարական գործողություններում կատարված փոփոխությունները, որտեղ էականորեն լավարկվել է անչափահասների իրավունքների պաշտպանությունը:

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխան միջգերատեսչական Խորհրդի նիստի մասնակիցների միջև: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter