Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու թմրամիջոց է եղել. երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչներից մեկը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Ոստիկանության ծառայողները 27-ամյա երիտասարդին հայտնաբերել են Երևանի Հրազդանի կիրճում ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերման են ենթարկել Մաշտոցի բաժին։
Բերման ենթարկվածը մեքենայից ներկայացրել է գործարանային համարն ու արտադրման տարեթիվը ջնջված «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ինչպես նաև 24 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ մեթամֆետամին է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել