HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ․ ընտրողներին կաշառք տալու և ստանալու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է

Ընտրողներին կաշառք տալու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գ. Պ.-ն ու Ա. Գ.-ն տարբեր չափերի կաշառք են տվել Արարատի և Կոտայքի մարզերի ընտրողներին:

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ քրեական գործերից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Պ.-ն 2021 թվականի հունիսի 18-ին հանդիպել է Արարատի մարզի բնակիչ Վ. Գ.-ի հետ և ընտրություններին մասնակցելու ու Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նրան տվել է 10 000 դրամ կաշառք: 

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Ընտրողներին կաշառք տալու մեկ այլ դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 17-ին Ա. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակչուհի Զ. Կ.-ի հետ` նրա ու վերջինիս ընտանիքի անդամների կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Զ. Կ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ, ապա` ընտրություններից հետո այդ նպատակով վերջինիս անձամբ տվել է 66 000 դրամ կաշառք: 

Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Զ. Կ.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասով: 

Վերը նշված 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է ՀՔԾ հաղորդագրությունում։

ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով քննված քրեական գործերից 16-ը 39 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter