HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ես պատրաստ եմ բանակցություններ վարել պարոն Փաշինյանի հետ ցանկացած ժամանակ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Ադրբեջանին հանձնի գրավյալ տարածքների ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, ապա Բաքուն դրան ադեկվատ կերպով կպատասխանի։ Այդ մասին նա հայտնել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում։

«Մեր պահանջը նրանում է, որ Հայաստանը մեզ փոխանցի ճշգրիտ քարտեզները (խմբ. Ղարաբաղի գրավյալ տարածքների ականապատ դաշտերի քարտեզները)։ Այն քարտեզները, որոնց վրա նշված են ականներից զերծ տարածքները։ Նրանք այնտեղ ամեն ինչ են ականապատել։ Մեզ պետք են հենց այն հատվածները, որտեղ դրանք դրված են։ Նրանք ունեն այդպիսի քարտեզներ։ Եթե նրանք դա անեն, եթե բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- նշել է Ալիևը։ 

Վերջինիս պնդմամբ՝ խոսքը հարյուր հազարավոր ականների մասին է, որոնք տեղադրված են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։ «Երբ մեր կողմից պահանջվեցին ականապատ դաշտերի քարտեզները, Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ նրանք այդպիսի քարտեզներ չունեն։ Այն պատճառով, որ Հայաստանը մեզ չի փոխանցել այդ քարտեզները, վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում, ինչ ավարտվել է պատերազմը, զոհվել կամ վիրավորվել է շուրջ 150 զինվորական և քաղաքացիական անձ»,- հավելել է Ալիևը։ 

Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին` Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել այն ժամանակ, երբ դրան պատրաստ կլինի Փաշինյանը։ «Ես պատրաստ եմ և արդեն շարադրել եմ իր դիրքորոշումը։ Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա պատրաստ եմ և ես։ Մենք մեկ հանդիպում ենք ունեցել, որը տեղի է ունեցել այս տարվա սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով և եռակողմ ձևաչափով։ Ես պատրաստ եմ բանակցություններ վարել պարոն Փաշինյանի հետ ցանկացած ժամանակ, երբ նա պատրաստ կլինի։ Այսպիսով, ես պատրաստ եմ քննարկումների և կարծում եմ, որ դա կարող է դառնալ լավ ցուցիչ նրա, որ պատերազմն ավարտվել է և այդ էջը շրջվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որը հիմնված կլինի երկկողմ տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ «Մենք պատրաստ ենք անմիջապես անցնել մեր սահմանների սահմանազատմանը, իսկ դրա ավարտից հետո՝ նաև սահմանագծմանը։ Մենք նաև հայտարարել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների սկսմանը»,- եզրափակել է Ալիևը՝ հավելելով, որ Երևանը դեռևս դրական պատասխան չի տվել այդ նախաձեռնություններին։

Լուսանկարը՝ արխիվային/Կրեմլի մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (2)

TONY MARTIN
Interesting but irrelevant. To allow separatism is to open a pandora's box in the world today that would lead to conflict everywhere. No the Armenian residents of Karabakh need to get used to being Azerbaijan citizens or leave. Those are their only two choices and no amount of revanchist talk, pathetic whining or pleas to the world will change that!
George
Aliyev who is a little puppet of sultan Erdogan knows better than anybody else that Artsakh had never been part of Azerbaijan simply because it has a history of 1000s of years, whereas Azerbaijan has been in existence since 1918. It was an integral part of the historic Armenian Kingdom (the tenth province of Armenia from 189 BC until 387 AD), and part of the Eastern Armenian Kingdom, both under the Persian and Arab rule as a part of the Armenian administrative unit. During the Russian-Persian war (1804-1813) the Russian Empire annexed Karabakh in 1805 which was de jure confirmed by the Gulistan treaty of 1813, and subsequently by the Turkmenchay treaty which concluded the Russo-Persian war (1826-28). On July 4, 1921, the Caucasian Bureau of the Communist Party of Russia convened a plenary session, in the result of which Nagorno-Karabakh, Nakhichevan, and Zangezur remained as a part of the Armenian SSR. However, on July 5th in an effort to placate the oil-producing Azerbaijan and Bolshevik Russia’s Kemalist allies in Turkey, the initial decision was reversed, by decree of Joseph Stalin, Russia’s commissar for nationalities who placed Artsakh under the administration of Soviet Azerbaijan as an autonomous region. Therefore, the "internationally recognized" territory of Azerbaijan was a "generous donation" to Azerbaijan by despot Stalin. In this regard, the approach of the so-called "superpowers" (especially the West) is so disgusting. When it comes to anti-communism propaganda, then Stalin was an "evil dictator", however, when it comes to the territorial integrity of Azerbaijan, the decree of the same evil dictator (i.e. donating Artsakh and Nakhijevan to Azerbaijan) becomes "international law"! Disgusting hypocrisy, eh?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter