HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարված ժամկետային զինծառայողներ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ  Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter