HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները Տաջիկստանի հետ սահմանին կտեղակայեն մահապարտների

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը Տաջիկստանի հետ սահմանին գտնվող Բադահշան նահանգում «մահապարտների գումարտակ» կտեղակայի։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Khaama Press-ը։ 

«Բադահշան նահանգի նահանգապետի տեղակալը լրատվամիջոցներին հայտնել է, որ նրանք ստեղծել են մահապարտների յուրօրինակ գումարտակ, որը կուղարկվի Աֆղանստանի սահմաններ, մասնավորապես, Բադահշան նահանգ»,- փոխանցում է գործակալությունը։

Այն Տաջիկստանից զատ սահմանակից է նաև Չինաստանին և Պակիստանին։ Հատուկ գումարտակի նպատակները չեն նշվում։ 

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թալիբները հարձակումներ էին կազմակերպել կառավարական ուժերի դեմ և օգոստոսի 15-ին մտել Քաբուլ։ Գրոհայինների վերահսկողության տակ են գտնվում երկրի ցամաքային բոլոր անցակետերը։ 

Լուսանկարը՝ Marcus Yam / Los Angeles Times via Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter