HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

BepiColombo-ն ուղարկել է Մերկուրիի առաջին լուսանկարները

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) BepiColombo տիեզերական սարքավորումը փոխանցել է Մերկուրիի մակերևույթի առաջին լուսանկարները։ Այդ մասին գրում է BBC-ն։ Մերկուրիի հյուսիսային կիսագնդի լուսանկարն արվել է 2420 կիլոմետր հեռավորությունից՝ սարքավորման մոլորակին մոտեցման ժամանակ։

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը BepiColombo ապարատը, Մերկուրի մոլորակից մոտ 200 կիլոմետր բարձրության վրա, իրականացրել է նախատեսված վեց թռիչքներից առաջինը։ Առաջիկա օրերին կհրապարակվեն նոր լուսանկարներ։ 

BepiColombo-ն ճապոնա-եվրոպական համատեղ տիեզերական սարքավորում է։ Այն տիեզերք է ուղարկվել 2018 թվականի հոկտեմբերին։ Դեպի նպատակակետ ճանապարհը կտևի յոթ տարի։ BepiColombo-ն բաղկացած է երկու տիեզերանավերից՝ Bepi և Mio, որոնք Մերկուրիի մատույցներում կբաժանվեն և կիրականացնեն ինքնուրույն, միմյանց փոխլրացնող հետազոտություններ։ 

Ընդհանուր առմամբ, BepiColombo-ն Մերկուրիի մոտով կթռչի վեց անգամ, որից հետո 2025 թվականին սարքավորումը դուրս կգա Արեգակին ամենամոտը գտնվող մոլորակի ուղեծիր։ 

Մերկուրին, Երկիր մոլորակից զատ, Արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որն ունի գլոբալ մագնիսական դաշտ։ Այդ իմաստով այն բացառիկ է։ Ընդորում, Մերկուրիի հյուսիսային կիսագնդում մագնիսական դաշտը երեք անգամ ավելի ուժեղ է, քան հարավային կիսագնդում։

Լուսանկարը՝ Եվրոպական տիեզերական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter