
Սինոփսիսը հրապարակում է 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները
Սինոփսիս ընկերությունն այսօր հայտնել է 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները:
2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 393.7 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին' 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 338.1 մլն ԱՄՆ դոլարի համեմատ, որն աճել է 16.4 %-ով:
«Սինոփսիսը երկրորդ քառորդում տպավորիչ արդյունքներ գրանցեց' իր ծավալած շարունակական հաջող գործունեության շնորհիվ, - ասում է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: - Մեր տեխնոլոգիական հոսքագիծը, մատակարարումը և հաճախորդների ներգրավումը շարունակաբար հզոր է մնում: Մենք շարունակում ենք հաջողություններ մեր մտավոր սեփականության (IP) և համակարգային արտադրանքների մեջ»:
GAAP տվյալներ
Հաշվապահական հաշվառման ամերիկյան համակարգի (GAAP) տվյալներով 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 81.1 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.53 ԱՄՆ դոլար' համեմատած 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 39.5 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.26 ԱՄՆ դոլարի հետ: 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի մաքուր եկամուտը ներառում է մեկանգամյա 32.8 մլն ԱՄՆ դոլար հարկային արտոնություն կամ բաժնետոմսի համար 0.21 դոլար' համաձայն ԱՄՆ Ներքին հարկային ծառայությունների' 2006-2009 ֆինանսական տարիների համար սահմանած հարկային օրենքի:
Ոչ GAAP տվյալներ
Ոչ GAAP տվյալներով 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 68.5 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.45 ԱՄՆ դոլար, համեմատած ոչ GAAP տվլալներով 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 61.9 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.41 ԱՄՆ դոլարի հետ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել