HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ շրջահայաց լինենք». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ շրջահայաց լինենք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 3-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հայ համայնքի հետ հանդիպմանը:

Վարչապետը Լիտվայի Հանրապետություն է ժամանել պաշտոնական այցով։

Նա նշել է, որ այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, սակայն ականների խտությունն ավելացել է, ու դա տեսանք նախորդ տարվա աշնանը։ «Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաեւ Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն եւ դա շատ կարեւոր է: Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, եւ դրա գագաթանակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական»,- հավելել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter