HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած
պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի
Դաշնություն:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան
պաշտոնյաների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի 
ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի
նախարար Սերգեյ Լավրովին,  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա 
Մատվիենկոյին:

Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ
քննարկումներ կկազմակերպվեն  պրոֆեսորադասախոսական կազմի  եւ ուսանողության
հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր
Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:

Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter