HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Լիտվայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիտվա և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկկողմ, բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: 

Գիտանաս Նաուսեդան հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Լիտվայի նախագահը կարևորել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում գործակցությունն ու լիտվական փորձի փոխանակումը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարագանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնումը և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը միտված քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: 

Լիտվայի նախագահը իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter