HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորներին և այլ պաշտոնյաներին զրկել են ծառայողական պետհամարանիշերից

Ազգային ժողովի պատգամավորներին այլևս չեն հատկացվում ծառայողական պետհարամանիշեր: Ծառայողական պետհամարանիշեր չեն ստանում նաև այլ պետական մարմինների աշխատակիցները:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանապետին ուղարկած մեր գրավոր հարցման պատասխանից: Հարցմամբ ցանկացել էինք ստանալ այն պատգամավորների անունները, որոնք ոստիկանությունից HH պետհարամանիշեր են խնդրել: Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանապետն ուժը կորցրած է ճանաչել 2010 թվականի 7-Ն հրամանը: Տարիներ շարունակ պետական գերատեսչություններն ունեցել են տարբերակված համարանիշեր, օրինակ, պատգամավորներին տրամադրվել են իրենց պատգամավորական հերթական համարին կցված HH, Վերահսկիչ պալատին (Հաշվեքննիչ պալատ)՝ PP, Ազգային անվտանգության ծառայությանը՝ SS պետհամարանիշեր և այլն:

Այս փոփոխության արդյունքում` թե՛ ճանապարհային ոստիկանը, թե՛ շարքային քաղաքացին, միայն ավտոմեքենայի պետհամարանիշը տեսնելով, չի կարող հասկանալ, որ վարորդը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է:

Ըստ այդ հրամանի՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, Դատախազության, Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի, դատարանների, Դատական դեպարտամենտի և այլ պետական մարմինների տրանսպորտային միջոցները տարբերակված համարանիշեր չեն ունենա:

Կան որոշ բացառություններ, ինչպես՝ նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի աշխատակազմերը, վարչապետի, փոխվարչապետի, նախարարների ավտոմեքենաները, որոնք կշարունակեն տարբերակված պետհարամանիշ ունենալ: Իսկ, օրինակ, HH պետհամարանիշերը կարող են ձեռք բերել նաև իրավաբանական անձինք:

Նշենք, որ ծառայողական պետհամարանիշեր չունենալը չի նշանակում ծառայողական ավտոմեքենաներից զրկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter