
Երեխաների օրը կնշեն «Զատիկ» մանկատանը
Երեխաների օրվան նվիրված միջոցառումը տեղի կունենա «Զատիկ» մանկատանը (Երևան, Սարկավագի 4 փողոց 145Բ) ապրիլի 28-ին: Այս միջոցառմանը կմասնակցեն երեխաներ Զատիկ, Գյումրի մանկատներից և ՍՕՍ Կոտայք գյուղը:
Օրվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր տեսակի միջոցառումներ երեխաների համար, որոնցից են ֆուտբոլային մրցաշար, դիմանկարչություն, մատնանկարչություն, Եվրոպայի մասին կրթական խաղեր, կենդանիներ և այլն:
Այս նախագիծը կազմակերպված է միջազգային և հայ կամավորների կողմից ու Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ: Ամբողջ միջոցառումը նվիրված է Ջանուսզ Կորցզակի տարվան` հանրահայտ լեհ ուսուցիչ և երեխաների համար գրքերի հեղինակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել