HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով։ 

Ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի և Բաղրամյանի ստորաբաժանումներում, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ 

Ըստ տարածած հաղորդագրության՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Գործարանային համարով ինքնաձիգն ու ռազմամթերքը բերվել էին անցած տարի Արցախից։

«Կարաբին» հրացանի ու 7,62 մմ տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է Արտաշատում։ 31-ամյա մի տղամարդ Մալաթիայի բաժին է բերել տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 334 փամփուշտ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter