HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք է արձանագրել Կենտրոն վարչական շրջանում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները և պարեկային ծառայողները հոկտեմբերի 4-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային 42 միջոց։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք։ Այդ խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter