HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: 

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը:

Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին: 

Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում:  

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- ասված է ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter