Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վավերագրերին, նյութերին ու արխիվային փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավար Օլգա Կազանսկայան նաև գրառում է կատարել Թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել