Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդդիմության թեկնածուն Արա Նռանյանն է
Խորհրդարանը հերթական նիստում քննարկեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Արա Նռանյանի թեկնածության հարցը: Վերջինս ընդդիմադիր խմբակցությունների համաձայնեցված մեկ միասնական թեկնածուն է:
Նռանյանը 2016-2019 թվականներին զբաղեցրել է Վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնը, ավելի վաղ` 2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր: Դաշնակցական է, ՀՅԴ բյուրոյի անդամ: Նռանյանի ընտրությունն ընթանալու է փակ, գաղտնի ընթացակարգով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել