Տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ոստիկանության փոխգործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները շրջիկ կարգախմբերով և կանգառակետերում ուսումնասիրել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը շարունակվելու է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել