HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ամերիկյան դիտորդը չի շտապում կանխատեսումներ անել

Միջազգային դիտորդներն ու փորձագետները շարունակում են նախընտրական գործընթացը ՀՀ-ում որակավորելիս օգտագործել ստանդարտ արտահայտություններ՝ Հայաստանը ժողովրդավարացման փուլում է, նախընտրական գործընթացներում խախտումնեն օրինաչափ են նաև զարգացած երկրների համար, մեր կողմից իրականացվող ընտրական վարչարարության ուսուցումը շարունակական գործըթնաց է և այլն:

«Մեր հիմնական առաքելությունը Հայաստանում ընտրական մշակույթի ձևավորումն է, նախընտրակն գործընթացներին դեռ ոչ մի կոնկրետ գնահատական տալ չենք կարող»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց (IFES) հայաստանյան ծրագրի տնօրեն, միջազգային դիտորդ Մայքլ Գետոն: Ամերիկացիներին բնորոշ բարյացկամությամբ բանախոսը ողջունեց բոլորին, ասաց, որ իրեն միշտ հաճելի է շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, հայերեն մեկ-երկու (շնորհակալություն, «մերսի») բառով շարունակեց ապացուցել իր բարյացակամ վերաբերմունքը մեր հանդեպ և ներկայացրեց IFES-ի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը (գլխամասայինը գտնվում է Վաշինգտոնում), այն է՝

1.ընտրական հանձնաժողովի ուսուցում և վերապատրաստում,

2.ընտրողների կրթություն, մոտիվացում՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը,

3. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ԿԸՀ-ի հետ համագործակցություն, ցուցակների ճշտում,

4. վեճերի կարգավորում:

Ընտրական համակարգի մասին խոսելիս ամերիկացի փորձագետը նշեց, որ այն չի կարող կատարյալ լինել, քանի որ դրա կենտրոնում մարդն է, իսկ մարդն, ինչպես գիտենք, անկատար է:

Լրագրողները համառորեն փորձում էին Մայքլ Գետոյից «փորձագիտական եզրակացություններ» կորզել հայաստանյան նախընտրական իրավիճակի մասին, սակայն բանախոսը, ճարպկություն դրսևորելով, հիշեցնում էր իր երկրորդ՝ դիտորդական առաքելության մասին, որը, թվում է, զուգորդվում է միայն բառի քերականական իմաստի՝ դիտելու հետ:

«Դուք խորամանկ հարցեր եք տալիս, բայց դրանց բոլորի բնույթը նույնն են. ցանկանում եք իմանալ իմ կարծիքը ընտրությունների մասին»,- ասաց Մայքլ Գետոն, ժպտաց, ինչպես կարողանում են ժպտալ միայն ամերիկացիները և ավարտեց իր խոսքն այս բառերով. «Ես դեռ ոչ մի կանխատեսումներ չեմ ցանկանում անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter