Ջրականից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել