HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ի՞նչ ուժեր են պտտվում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի շուրջ

«Տպավորություն է, որ փողոցի տղաներով կարող են հավաքավել ու խլել ցանկացած լուրջ հասարակական կազմակերպություն»,-իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի` իր իսկ բնորոշմամբ «էքս» նախագահ Մկրտիչ Փիլթոյանը:

Ֆեդերացին գործում է 1996թ .-ից և անդամակցում է համանուն միջազգային ֆեդերացիային:

Բանախոսի խոսքերով, ապօրինի ճանապարհով ֆեդերացիայի նախագահ է ընտրվել «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, ով ավտոմոբիլային սպորտից ընդհանրապես գաղափար չունի: Աղաջանյանը դարձել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ ֆեդերացիայի անդամների հավաք-քննարկման ժամանակ կայացված որոշման համաձայն: Ըստ ֆեդերացիայի կանոնադրության` նման որոշում կարող է իրականացվել միայն արտահերթ համագումարի ժամանակ, այն էլ, երբ դրա մասնակիցների թիվը կգերազանցի անդամների ընդհանուր թվի 1/3-ը:

Մկրտիչ Փիլթոյանը տարօրինակ է համարում շուրջ 140 անձանց՝ միանվագ կերպ ֆեդերացիային անդամակցելու պատրաստակամությունը: Օրենքը թույլատրում է ֆեդերացիայի անդամ ընդունել բոլոր ցանկացողներին, սակայն այդպիսի անսպասելի միահամուռ հոսքը, ըստ նրա, միտում ուներ ինչ-որ մարդկանց համար ապահովել 50 և ավելի ձայներով՝ որոշումներ կայացնելու համար:

Փիլթոյանն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, և կարծում է, թե ինչ-որ ուժեր, տիրանալով ավտոմոբիլային ֆեդերացիային, ցանկանում են քաղաքական դիվիդենտներ շահել նախընտրական շրջանում: Սակայն «էքս» նախագահին հայտնի չէ, թե դրանք ինչ ուժեր են, և ինքը տեղյակ չէ նույնիսկ «Ապավեն»-ի քաղաքական դիրքորոշման մասին:

Մկրտիչ Փիլթոյանը դիմում է ներկայացրել արդարադատության նախարարություն՝ խնդրելով ամհիմն համարել ՀԱՖ-ի անունից հանդես եկող նոր կառույցի գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter