HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության փոխանցմամբ, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների պատրաստակամությունը շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Պետական դումայի նախագահին եւ ռուս ժողովրդին Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Ալեն Սիմոնյանը, ըստ հաղորդագրության, հավաստիացրել է Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության եւ փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը: Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւորագույն օղակներից է համարել` փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են եւ ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ: Կողմերի միջեւ հստակ պայմանավորվածություններ են  ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում եւ այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձեւավորման աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության եւ երկարատեւ խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 30-ամյակի, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter