
Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Բաղդասարյան. ո՞վ է ամենահարուստը
Հայաստանում քաղաքական մշակույթի «դեֆիցիտ» կա: Այս մասին փաստում են և' քաղաքական գործիչները, և' քաղաքագետները: Հասարակության մեջ դեռևս իշխում է ««փողոտի» մոտ միշտ էլ «աղքատն» է մեղավոր» կարծրատիպը, քանի որ դրա համար իրական հիմքեր կան: Թե որքանով են «աղքատ» իշխող կուսակցությունների առաջնորդները երեւում է ԿԸՀ ներկայացրած նրանց գույքի և եկամուտների հայտարարագրից: Ազնիվ լինելու համար նշենք, որ այնքան էլ արժանահավատ չէ որոշ առաջնորդների ներկայացրած հայտարարագրերը: Նրանք սովորույթի համաձայն իրենց ունեցվածքը գրանցում են զոքանչների կամ քենիների անուններով, որոնք հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներ չեն հանդիսանում (բացառությամբ որոշ դեպքերի):
ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան. Պարզվում է հանրապետության նախագահը Հայաստանում ոչ մի անշարժ գույք չունի: 96 քմ մակերեսով շենք եւ շինություն ունի ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, որն էլ ընդհանուր բաժնային սեփականություն է: Որպես շարժական գույք հայտարարագրել է 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենան:
Սերժ Սարգսյանը չունի արժեթղթեր եւ այլ ներդրումներ, փոխարենն ունի 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող գույք: Թեեւ օրենքով նախատեսվում է, որ նմանատիպ յուրաքանչյուր իրի արժեքը պետք է հայտարարագրվի, սակայն նախագահը չի հրապարակել, թե ինչ արժեք ունեն իրեն պատկանող 18-20-րդ դարի հնաոճ իրերը (արձանիկներ, քանդակներ եւ այլն), ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի եւ Աբեղյանի կտավների հավաքածուն: Սերժ Սարգսյանին պատկանող 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավների արժեքը նույնպես հայտարարագրված չէ:
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա անցնող մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը ստացել է 3 միլիոն 896 հազար 800 դրամ աշխատավարձ, 2 միլիոն 45 հազար 89 դրամ էլ աշխատավարձին հավասարեցված վճար: ՀՀ նախագահը նաեւ տրված փոխառություններ ունի, որոնցից ստացված տոկոսները կազմել են 8 միլիոն 740 հազ. դրամ:
Մարտի 1-ի դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական հաշվին առկա է եղել 105 միլիոն 600 հազար դրամ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ առաջնորդի հայտարարագիրն ամենածավալունն է, եթե մյուսներինը բաղկացած է 3 էջից, ապա Գագիկ Ծառուկյանի գույքն ու եկամուտները հազիվ տեղավորվել են 7 էջում: Նշենք, որ ի տարբերություն այլ թեկնածուների, Գ. Ծառուկյանը հնարավորինս փորձել է բաց ներկայացնել իր ունեցվածքը, առանձին-առանձին ներկայացնելով այն ընկերությունների տվյալները, որտեղ շահաբաժին ունի:
Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 6 շենք եւ 7 հողամաս, իսկ 2 հողամաս էլ նա տիրապետում է վարձակալության իրավունքով: ԲՀԿ նախագահին դարձյալ համատեղ սեփականությամբ պատկանում է 7 ավտոմեքենա: Առանձնակի ուշադրության կարիք ունեն Գագիկ Ծառուկյանի թանկարժեք իրերը: Նա հայտարարագրել է 8 ննջասենյակի և 2 ճաշասենյակի կահույք, ինչպես նաեւ 300 հազարից մինչեւ 3 միլիոն դոլար արժողության ադամանդե քարերով ոսկյա զարդեր:
Թանկարժեք գույքի անվանում |
Թանկարժեք գույքի արժեքը |
Թանկարժեք գույքի արտարժույթը |
Ննջարանի կահույք |
116.200 |
եվրո |
Ճաշասենյակի կահույք |
127. 820 |
եվրո |
Ճաշասենյակի կահույք |
42.800 |
եվրո |
Ննջասենյակի կահույք |
73.970 |
եվրո |
Ննջասենյակի կահույք |
79.760 |
եվրո |
Ննջասենյակի կահույք |
80.700 |
եվրո |
Ննջասենյակի կահույք |
117.900 |
եվրո |
Ննջասենյակի կահույք |
41.500 |
եվրո |
Ննջասենյակի կահույք |
69.600 |
եվրո |
Ննջասենյակի կահույք |
61.500 |
եվրո |
Ադամանդե քարերով ձեռքի ժամացույց |
300.000 |
ԱՄՆ դոլար |
Ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով ձեռքի ժամացույց |
500.000 |
ԱՄՆ դոլար |
Ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով ձեռքի ժամացույց |
500.000 |
ԱՄՆ դոլար |
Ոսկե մատանի ադամանդե քարերով (տղամարդու) |
700.000 |
ԱՄՆ դոլար |
Ոսկե մատանի ադամանդե քարերով (տղամարդու) |
1.000.000 |
ԱՄՆ դոլար |
Ոսկե մատանի ադամանդե քարերով (տղամարդու) |
3.000.000 |
ԱՄՆ դոլար |
Մարտի 1-ի դրությամբ Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները կազմում են 1 միլիարդ 161 միլիոն դրամ, 30 միլիոն 730 հազար դոլար եւ 20 միլիոն 483 հազար եվրո:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան. ՕԵԿ ղեկավարը անցնող 5 տարում բարելավել է իր գույքային վիճակը: Եթե 2007թ. Արթուր Բաղդասարյանը որպես սեփականություն բնակելի տուն չուներ, ապա այս անգամ հայտարարագրել է ոչ միայն տուն, այլեւ ավտոտնակ: Համատեղ սեփականության իրավունքով Արթուր Բաղդասարյանը Երեւանի Բայրոնի փողոցում ունի 215.3 քմ մակերեսով բնակարան եւ 34,8 քմ ավտոտնակ, հավանաբար իր «Վազ 2121» մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենայի համար:
Ըստ հայտարարագրի` Արթուր Բաղդասարյանը 8 միլիոն դրամը եւ համարժեք փոխարժեքը գերազանցող գույք չունի: ՕԵԿ ղեկավարին է պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը:
Արթուր Բաղդասարյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր 4 միլիոն 295 հազար 500 դրամ աշխատավարձը, սակայն մարտի 1-ի դրությամբ նրա հաշվին եղել է 5 միլիոն դրամ եւ 20 հազար դոլար:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել